211652_close_icon
views-count1327 դիտում article-date 15:34 14-09-2016

ԵՄ-ն դրական զարգացում է համարում ԸՕ-ի վերաբերյալ իշխանության և ընդդիմության փոխհամաձայնությունը

ՀՀ կառավարության, իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ստորագրած հայտարարության վերաբերյալ Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչ հանդես է եկել հայտարարությամբ: «Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված տեխնիկական բաղադրիչը: Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- ասված է Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 5 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը, սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայն ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաև բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և ընտրական ողջ գործընթաքցը կտեսանկարահանվի:

Նմանատիպ նյութեր