Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում սեպտեմբերի 14-ին
1321 թ. – մահացել է Դանթե Ալիգիերին, իտալացի հռչակավոր բանաստեղծ, Աստվածային կատակերգություն պոեմի հեղինակը (ծն. 1265 թ.):
1829 թ. – Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր, որով ավարտվեց 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը:
1862 թ. – ծնվել է Մովսես Սիլիկյանը, ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, Ռուսաստանի բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մահ. 1937 թ.):
1867 թ. – լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության 1-ին հատորը:
1909 թ. – ծնվել է Սերգո Պայազատը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ (մահ. 1971 թ.):
1919 թ. – ծնվել է Աբիգ Ավագյանը, հայ գրող, արձակագիր (մահ. 1983 թ.):
1939 թ. – մահացել է Արմենակ Շահմուրադյանը, հայ օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ (ծն. 1878 թ.):
1994 թ. – տեղի ունեցավ «Լեոն» ֆիլմի պրեմիերան:
2008 թ. – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռ վթարի ենթարկվեց, մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 88 մարդիկ: