slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՀՔԾ
211652_close_icon

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՀՔԾ

views-count1818 դիտում article-date 16:47 13-09-2016
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի: Մասնավորապես՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը հայտնաբերվել է, պատճառված վնասները պարզելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է այն լրագրողներին, ովքեր 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը լուսաբանել են «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկներով, դիմեն վարույթն իրականացնող մարմին՝ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով: Մասնավորապես՝ հիշյալ ապրանքանիշի տեսախցիկներով նկարահանումներ իրականացրած լրագրողները հրավիրվում են վարույթն իրականացնող մարմին՝ մասնակցելու «տեսախցիկի ճանաչման» քննչական գործողությանը, ինչպես նաև պարզաբանելու պատճառված վնասը վերականգնելու հետ կապված իրենց իրավունքներից օգտվելու կարգը: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր