211652_close_icon
views-count9709 դիտում article-date 14:50 11-02-2016

Երկրաշարժից հետո մանկատանն ապրած, իսկ հետո Աբովյանում ամուսնացած 2 երեխաների մայրը մեր օգնության կարիքն ունի. նա չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն մանկատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբովյան քաղաքի Հանրապետության 1/3 շենքի թիվ 5 բնակարանում է բնակվում 37-ամյա Մարիամ Գևորգյանը՝ իր 7-ամյա աղջկա՝ Սեդայի և 5-ամյա տղայի՝ Մարտինի հետ: Նրանք սոցիալական այս ծանր պայմաններում գոյատևում են ամուսնու մայրիկի՝ 67-ամյա Սեդա Սաղոյանի թոշակով, որը կազմում է ընդամենը 39 հազար դրամ: Նախկինում Մարիամն աշխատել է՝ Աբովյան քաղաքում փողոցները մաքրելով և իր ստացած չնչին գումարով պահել է ընտանիքը: Մինչև ամուսնանալը բնակվել է Սպիտակում, երկրաշարժւց հետո կորցրել է հորը, որից հետո մայրը լքել է նրան և նա մեծացել է մի քանի մանկատներում: Ամուսինը 1 տարուց ավելի է, Մարիամի առողջական խնդիրները լուծելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա գումար հավաքել, որով կհոգան Մարիամի վիրահատության ծախսերը, սակայն առողջական խնդիրներն օր-օրի զգացնել են տալիս և պետք է անհապաղ վիրահատություն, հակառակ դեպքում, ըստ բժիշկների, Մարիամը կմահանա: Հարևանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Մարիամին մի քանի անգամ առաջարկել են, որպեսզի երեխաներին հանձնի մանկատուն, սակայն թե նա, թե ամուսինը և թե Սեդա տատիկը կտրականապես մերժել են այդ տարբերակը՝ ասելով՝ ավելի լավ է սոված մնանք, բայց ապրենք իրար գլխի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմում է բարեգութ մարդկանց՝ խնդրանքով, հնարավորության սահմաններում օգնեն Մարիամին, որպեսզի նա կարողանա հիվանդանոցում լուծել վիրահատման խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր