1873 դիտում
11:35 13-09-2016
Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ իրեն արդեն լավ է զգում
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, այդ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը CNN հեռուստաալիքի հետ հեռախոսային զրույցում հայտնել է, որ իրեն համեմատաբար լավ է զգում։
Նա պարզաբանել է, որ ոչ մեկին չի պատմել, որ իր մոտ ախտորոշվել է թոքաբորբ, քանի որ կարծում էր, որ անքան էլ վտանգավոր չէ այդ հիվանդությունը՝ հավելելով, որ ուղղակի չի հետևել գոնե 5 օր հանգստանալու մասին իր բժշկի խորհրդին։
Նախագահի թեկնածուն հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կվերադառնա աշխատանքի։
Հիշեցնենք, որ կիրակի Հ. Քլինթոնի վիճակը վատացել էր Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 15-րդ տարելիցը նշելու ժամանակ։ Վերջինս քիչ էր մնացել՝ ընկնի, ինչից հետո նրան մոտեցրել էին միկրոավտոբուսին։
Նրա հիմնական մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քլինթոնի առողջական վիճակը կարող է ազդել նախընտրական արշավի վրա, սակայն վերջինի շտաբը պնդում է, որ լուրջ խնդիրներ Քլինթոնը չունի։
Նմանատիպ նյութեր
6015 դիտում
20:20 15-10-2017
Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել է իրեն վնաս հասցնելու փորձի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1303 դիտում
12:44 25-09-2023
Դուք ճանաչու՞մ եք մեկ մարդու, ով Արցախում կատարվողի համար լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ ՊԵԿ նախագահ
Այս բաժնից
1006 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
958 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
988 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն