Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել է իրեն վնաս հասցնելու փորձի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է իրեն վնաս հասցնել նախագահական վերջին ընտրություններում, որոնք ԱՄՆ-ում կայացան 2016-ի նոյեմբերին:
«Ռուսները ցանկանում էին օգնել Տրամպին և վնասել ինձ, իսկ լայն իմաստով՝ ցանկանում էին, որ նա ընտրվի, իսկ ես՝ պարտվեմ», ասել է նախկին պետքարտուղարը:
Քլինթոնի կարծիքով, Մոսկվայի նման ձգտումը մասամբ պայմանավորված էր նրանով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հանդեպ անձնական հակակրանք է տածում. «Մեր հետախուզական մարմինները հայտնել էին, որ նա անձնապես հակակրում է ինձ», ասել է Քլինթոնը:
Նշենք, որ նախկին պետքարտուղարը ավելի վաղ բազմիցս արդեն մեղադրել է Մոսկվային՝ նախագահական ընտրություններում իր պարտության համար: Իսկ մարտին նա հայտարարել էր, որ ռուսները «ցանկանում են կործանել Ամերիկան»: