Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 31ա շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: