«Քրիսթալ Փելասի» պաշտպանը վթարի է ենթարկվել եւ ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի ավտոմայրուղիներից մեկում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել «Քրիսթալ Փելասի» պաշտպան Պապա Սուարեսի մասնակցությամբ:
26-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը իր «Մերսեդեսով» բախվել է մեկ այլ մեքենայի: Վթարի արդյունքում Սուարեսի մեքենայի վերին թափքը պոկվել է:
Սուարեն ուղղաթիռով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: