Փհենյանը նոր միջուկային փորձարկում է նախապատրաստում. Սեուլ
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրները հայտնել են, Հյուսիսային Կորեան միջուկային նոր փորձարկում է նախապատրաստում, հաղորդում է BBC-ն։
Հարավկորեական Ronhap գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, նշում է, որ նման եզրակացություն է արվել Հյուսիսային Կորեայի միջուկային պոլիգոնի արբանյակային լուսանկարներից։
Նշվում է նաև, որ ավելի վաղ փորձարկումների համար օգտագործվել էին 3 թունելներից 2-ը, իսկ 3-րդը նախապատրաստվում է առաջիկայում կատարվելիք փորձարկման համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Փհենյանը իրականացրեց իր պատմության մեջ 5-րդ և ամենախոշոր միջուկային փորձարկումը, որի հզորությունը փորձագետները գնահատել են 10 կիլոտոննա։ Փորձարկումը նաև երկրաշարժ էր առաջացրել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։