211652_close_icon
views-count2176 դիտում article-date 14:33 21-09-2016

Հյուսիսային Կորեան ևս մեկ միջուկային փորձարկում է նախապատրաստում

Հյուսիսային Կորեայի պոլիգոնում ակտիվության բարձրացումը վկայումէ այն մասին, որ առաջիկայում այդ երկիրը հերթական ստորգետնյա միջուկային փորձարկումն է կատարելու։ Այդ մասին հայտնել է Rօnhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականությանը։ Վերջիններս գտնում են, որ հոկտեմբերի 10-ին հնարավոր է սպասել նոր միջուկային փորձարկման կամ հեռահար հրթիռի արձակման, երբ Հյուսիսային Կորեան կնշի Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 68-ամյակը։ «Երկրորդ թունելի մուտքի մոտ քողարկված կոմուֆլյաժային թումբ է բարձրացվել, բացի այս, երրորդ թունելի մուտքի մոտ հսկայական վարագույր է կախվել, որտեղ էլ հնարավոր է, որ անցկացվի թվով 6-րդ միջուկային փորձարկումը»,-մեջբերում է գործակալությունը անանուն բարձրաստիճան զինվորականի խոսքը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Փհենյանն իրականացրեց 5-րդ միջուկային փորձարկումը, ինչը հզոր երկրաշարժ առաջացրեց տարածքում՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին նաև, որ արդեն ունեն իրենց հրթիռների համար միջուկային մարտագլխիկներ։ Ըստ հարավկորեական կողմի՝ միջուկային փորձարկման հզորությունը կարող էր կազմած լինել 10 կիլոտոննա։

Նմանատիպ նյութեր