Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկոլ Դումանի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: