4384 դիտում
22:30 10-09-2016
Եվրոպայում ռումբերն առաջին անգամ կիրառվել են Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ
Ռումբերի մեծամասնությունը նախատեսված են հակառակորդի վերգետնյա, ստորգետնյա և ծովային նշանակետերի խոցման համար (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի կողմից կիրառվում էին նաև ոչ մեծ ռումբեր, որոնք նախատեսված էին օդային նշանակետերի խոցման համար, և կոչվում էին նաև ավիացիոն նռնակներ), սակայն գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ դասերի ռումբեր (հիմնականում ավիացիոն), որոնք նախատեսված են այլ խնդիրների լուծման համար, օրինակ՝ ծխային վարագույրի, տեղանքի լուսավորման, լուսանկարման, ազդանշանային և այլն։
Ռումբերը սկսել են օգտագործվել 11-րդ դարից սկսած Չինաստանում Սոնգ հարստության ժամանակներում։
Եվրոպայում ռումբերը առաջին անգամ կիրառվել են Ֆրանսիայի կողմից ալժիրյան ծովահենների հետ պատերազմի ժամանակ Ալժիր քաղաքի ռմբակոծության ժամանակ (1681 թվականի հոկտեմբերի 28-ին)։
Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ռումբ էին անվանում բոլոր բեկորային հրետանային արկերը, որոնք նախատեսված էին բոլոր կալիբրների հրասանդներից և ականանետերից, ծանր հաուբիցներից և հրանոթներից կրակելու համար։
20-րդ դարի սկզբում ռումբեր էին անվանում նաև նռնակները և հրացանային նռնակները։ Ընդ որում «աերոպլանային ռումբ» էին անվանում սկզբից ծանր նռնակները, որոնք վայր էին գցում աերոպլաններից օդաչուները։
Բացի դրանից 20-րդ դարի առաջին կեսում Ռուսաստանում, ԽՍՀՄ-ում և Գերմանիայում ռումբ էին անվանում նաև փողային զինամթերքները, երբեմն նաև ականանետերի արկերը։
Այժմ ռումբ սահմանումը լայնորեն կիրառվում է ինքնաշեն պայթուցիկ սարքերի անվանման մեջ, որոնք օգտագործում են պարտիզանների և ահաբեկիչների կողմից, չնայած ավելի ճիշտ կլիներ դրանք անվանել նռնակներ կամ ականներ։
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
11:22 02-03-2021
Արցախի մի շարք համայնքներում գտնված հրթիռակասետային և ավիացիոն ռումբերն օրվա ընթացքում կոչնչացվեն
1611 դիտում
14:02 28-04-2014
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է ցավազրկող նոր դեղամիջոց
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել