Փոքրիկ կորյուններն առաջին անգամ են ծանոթանում իրենց հոր հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել։ Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ։ Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով։
Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա։
Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել։ Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին։
Այժմ առյուծների որսն արգելված է։ Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար։