211652_close_icon
views-count2504 դիտում article-date 18:30 10-09-2016

Գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 8-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1996 թ. ծնված Սյուզաննա Ա.-ի դրամապանակը թիվ 57 երթուղու ավտոբուսում գողանալու մասին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր