211652_close_icon
views-count1883 դիտում article-date 19:12 09-09-2016

Հակված ենք աջակցել ցանկացած մարդու, ով պատրաստ է բարեփոխումներ անել. Ալեքսանդր Արզումանյան

Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք դատախազի թեկնածուն ընտրվելու դեպքում կկարողանա անկախ լինել. «Դա արդեն իր որոշելիքն ու իր անելիքն է: Կանցնի որոշ ժամանակ՝ գնահատական կտանք: Այս պահին որևէ գնահատական չենք կարող տալ»: Հարցին, թե հակվա՞ծ է «կողմ» քվեարկել դատախազի թեկնածուին, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Հակված ենք աջակցել ցանկացած մարդու, ով պատրաստ է բարեփոխումներ անել»: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն այսօր հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր