211652_close_icon
views-count1383 դիտում article-date 21:42 09-09-2016

ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև տեղի ունեցավ մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում ստորագրման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ–ամերիկյան համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր