211652_close_icon
views-count3770 դիտում article-date 16:12 09-09-2016

ԼՂՀ առողջապահության նախարարն այցելել է Քարվաճառի շրջանային բուժմիավորում

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նախարարության պատասխանատուների և համակարգի ականաբույժների հետ այցելել է Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ, ծանոթացել շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ, տեսակցել հիվանդներին, տվել համապատասխան ցուցումներ բուժաշխատողներին: Քարվաճառի շրջանային բուժմիավորումում իրականացվում են թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական և ստոմատոլոգիական ծառայություններ: Շրջանի գյուղական բնակչությանը սպասարկում են 14 բուժակ մանկաբարձական կետեր: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են բուժհիմնարկի փաստաթղթային շրջանառությունը, ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը և տրվել մեթոդական ցուցումներ: Ականաբույժների կողմից մասնագիտական զննման են ենթարկվել 22 հիվանդներ, որից 6-ը` երեխաներ, տրվել համապատասխան խորհրդատվություն: Նախատեսվել է 2 հիվանդների ակնաբուժական վիրահատությունները առաջիկայում կազմակերպել քաղաք Ստեփանակերտում: Նախարարի հաջորդ համայցը Մարտակերտի շրջանում է եղել: Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի տեղամասային հիվանդանոցում նախարարը ծանոթացել է հիվանդանոցի շենքային պայմաններին, իրականացվող գործառույթներին և քննարկել առկա խնդիրների լուծման ուղիները: Նախարար Աթայանը հանձնարարել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների բուժումը անհրաժեշտության դեպքում կազմակեպել Մարտակերտի շրջանային բուժմիավորումում կամ քաղաք Ստեփանակերտում:

Նմանատիպ նյութեր