211652_close_icon
views-count5763 դիտում article-date 19:53 30-01-2015

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ինչո՞ւ է այցելել Քաշաթաղի շրջանային բուժմիավորում

Քաշաթաղի շրջանային բուժմիավորում այցելության ժամանակ նախ և առաջ նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բժշկական հաստատությունում կիրառվող դեղերի պահպանման պայմաններին, ժամկետներին, պատասխանատուներին հանձնարարել է առավել ուշադիր լինել վերոնշյալ հարցերի նկատմամբ, ճիշտ պլանավորել և կազմակերպել դեղերի ընդունման և բաշխման գործընթացը: Այդ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարը հանձնարարել է նաև հումանիտար ճանապարհով ստացվող դեղերի և բժշկական պարագաների տեսակների և ծավալների մասին մշտական տեղեկատվություն տրամադրել առողջապահության նախարարությանը: Հարություն Քուշկյանը նշել է, որ այսօր առողջապահության նախարարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պետության կողմից ձեռք բերվող դեղերը լինեն որակյալ, դրանք հիվանդները ստանան ժամանակին, առանց ընդհատումների: Սա է առողջապահության նախարարության քաղաքականությունը: Համայցի ընթացքում նախարար Քուշկյանը շրջել է բուժմիավորման նեղ մասնագետների սենյակներով, մանրամասն քննարկել մանիպուլյացիոն սենյակների, վիրակապարանի աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ առկա բացթողումները վերացնելու համար: Նախարարը բուժանձնակազմի ուշադրությունը սևեռել է հատկապես հղիների, մասնավորապես նրանց վաղ հաշվառման, ռիսկերի գնահատման վրա: Հորդորել է առավել ուշադիր լինել նրանց նկատմամբ, մշտական կապի մեջ լինել հղիների հետ, նրանց չներկայանալու դեպքում հսկողությունը կազմակերպել տնային այցերի միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քաշաթաղը Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն մոտ է գտնվում, նախարարը հանձնարարել է լինել առավել աչալուրջ, շտապ արձագանքել ծանր դեպքերի, պատահարների ահազանգերին: Եվ առահասարակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել շտապ օգնության ծառայությանը, վերացնել առկա բացթողումներն ու թերությունները: Նախարարության պատասխանատուներին նախարարը հանձնարարել է հանձնաժողովային կարգով առաջիկայում շրջաններում ուսումնասիրել և գնահատել շտապօգնության մեքենաների վիճակը, հագեցվածությունը, մշտադիտարկման միջոցով հանրապետությունում բարելավել ծառայության աշխատանքները:

Նմանատիպ նյութեր