3980 դիտում
15:20 29-03-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորում: Նախարարը ծանոթացել է բժշկական հաստատության շենքային պայմաններին, քննարկել անհրաժեշտ սարքավորումներին, բժիշկ-մասնագետներին առնչվող խնդիրներ: Երկհարկանի շինության մեջ բուժմիավորման տնօրենն անում է հնարավորինն ազգաբնակչության բուժօգնությունը մատուցելու համար:
Քարվաճառում նախարար Քուշկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել պետության կողմից տրամադրվող դեղերի ապահովման մեխանիզմներին, մասնավորապես` հորդորել է ակտիվություն ցուցաբերել այդ հարցում: «Եթե հիվանդներն ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հասնել շրջանային բուժմիավորում դեղերը ստանալու համար, դուք ինքներդ տարեք դրանք», — ասել է նախարարը:
Հարություն Քուշկյանը հատկապես շեշտել է շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին ինսուլինով և հակադիաբետիկ հաբերով ապահովման անհրաժեշտությունը:
Շրջանային բժշկական հաստատությունում նախարարին հետաքրքրել է նաև պատվաստումների օրացույցի կատարողականը, մասնավորապես` սառցե շղթայի ապահովումը, սառնարանների և սառնարան-պայուսակների առկայությունը, ինչպես նաև ամբուլատոր քարտերի պատշաճ վարումը: Նախարարն անձնակազմին խոստացել է, որ շուտով բուժմիավորումում փոփոխություններ կլինեն, առաջիկայում կհստակեցվեն շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:
Նախարարի հաջորդ համայցը Մարտակերտի շրջանում է եղել: Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի տեղամասային հիվանդանոցում խնդիրները նույնն են, շենքային վատ պայմաններ, մասնագետների պակաս: Գյուղապետարանի նախկին շենքում տեղակայված տեղամասային հիվանդանոցում Հովհաննես և Մելանյա Սարգսյաններն են աշխատում: Ծագումով մարտակերտցի ամուսինները Երևանից վերադարձել են հայրենիք և իրենց գիտելիքներն ու փորձն են բերել հայրենակիցներին օգնելու համար: Նախարարը քննարկել է հաստատության խնդիրները, տվել հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2963 դիտում
12:57 09-04-2014
ԼՀՂ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում
8531 դիտում
18:55 31-03-2014
Հարություն Քուշկյանն այցելել է Շուշիի շրջանային բուժմիավորում. ֆոտոշարք
3983 դիտում
16:12 09-09-2016
ԼՂՀ առողջապահության նախարարն այցելել է Քարվաճառի շրջանային բուժմիավորում
Այս բաժնից
550 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1195 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN