211652_close_icon
views-count2735 դիտում article-date 16:17 09-09-2016

Մոսկվան լրջագույնս մտահոգված է Փհենյանի միջուկային փորձարկմամբ. Ս. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հյուսիային Կորեայի կողմից այսօր իրականացված միջուկային փորձարկումը՝ հայտարարելով, որ Մոսկվային փաստը բավականին մտահոգել է, փոխանցում է rosbalt.ru-ն։ «Մենք լրջորեն մռահոգված ենք այդ փորձարկմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պետք է արագորեն իրագործվի»,-մեջբերում է Tass գործակալությունը Լավրովի խոսքը։ Նշենք, որ Փհենյանն արդեն պաշտոնապես հայտարարել է իր կողմից կատարված միջուկային փորձարկման մասին։ Այն միևնույն ժամանակ արհեստածին երկրաշարժ էր առաջ քաշել, որի ուժգնությունը գնահատվել էր 5,3 մագնիտուդ, իսկ պայթյունի հզորությունը՝ 10 կիլոտոննա։ ՄԱԿ ԱԽ-ն այսօր արտակարգ նիստ է անցկացնելու այդ կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր