3465 դիտում
13:25 16-10-2017
Թեհրանի և Փհենյանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը միայն խորացնում է միջազգային խնդիրները. Լավրով
Իրանի միջուկային հարցով գործարքի վերաբերյալ Թեհրանի նկատմամբ որդեգրած ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը, այն է՝ համապարփակ համաձայնագրից դուրս գալը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումներին Վաշինգտոնի ուղղած սպառնալիքները փաստացիորեն խորացնում են առկա համաշխարհային խնդիրները։
Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Վերջինս հավելել է, որ փոխադարձ վստահության վատնումը խորը մտահոգություն է առաջ բերում և այդ վստահությունը վերականգնելը հեշտ չի լինելու։
«Ցավոք, այդ բացասական միտումները միայն խորացան Վաշինգտոնի կայացրած որոշումների հետևանքով»,-ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքից հրաժարվելու մտադրությանը, Թեհրանը հայտարարել է, որ այն անպատասխան չի թողնի։
Նմանատիպ նյութեր
4249 դիտում
11:32 19-07-2017
ԱՄՆ-ում չեն բացառել առաջիկայում Թեհրանի, Մոսկվայի և Փհենյանի դեմ փոփոխված պատժամիջոցների փաթեթի ընդունումը
2969 դիտում
16:17 09-09-2016
Մոսկվան լրջագույնս մտահոգված է Փհենյանի միջուկային փորձարկմամբ. Ս. Լավրով
4631 դիտում
21:04 07-07-2017
Պուտինը Փհենյանի միջուկային ծրագրի հարցում պրագմատիզմի կոչ է արել
Այս բաժնից
682 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
790 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
616 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի