211652_close_icon
views-count1751 դիտում article-date 11:03 09-09-2016

Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղեկալ, ոստիկանության գեներալ-լեյտնենատ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին ոստիկանության ինը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները: Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, առաջնորդվելով պրոֆեսիոնալ վերահսկողության և հրապարակային ու թափանցիկ գործելաոճի սկզբունքով, պարզեց փաստական հանգամանքները և որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից ութի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ կիրառել այլ կարգապահական տույժ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր