211652_close_icon
views-count1967 դիտում article-date 10:00 09-09-2016

Ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ավարտվել են Ընտրական օրենսգրքում կատարվելիք նոր փոփոխությունների շուրջ բանակցությունները։ Կողմերը, տվյալ դեպքում բանակցողները՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արդեն համաձայնեցրել են բոլոր փոփոխությունները։ Երեկ արդեն այդ փոփոխությունները փոխանցվել են Ազգային ժողովի մյուս ոչ իշխանական՝ մասնավորապես 4+4+4 ֆորմատի քննարկումներին մասնակցող խմբակցություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին։ Կառավարությունում այս օրերին տեղի ունեցող հրաժարականներից ու փոփոխություններից հետո արդեն կհայտարարվի այս փոփոխությունների շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ինչն արդեն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր