ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Քքննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկման թեմա դարձավ Ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված կայուն մեծամասնության հարցը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատեցին, որ նախագծում ձևակերպումներն այնպես են, որ մեծամասնություն կազմող ուժը կարող է միանձնյա հաստատել կամ մերժել սահմանադրական օրենքները: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փորձեց փարատել կասկածները։
Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին:
«Առաջարկում եմ, որպեսզի բոլորը կողմ քվեարկեն նախագծին, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի և երաշխավորված բոլոր խնդիրների հաշվառմամբ, որ մենք քննարկեցինք»,- նշեց Կոստանյանը: