Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1940 թ. ծնված Տ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: