Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Էնդրյուին (Ֆրանսիա), ինչպե սնաև ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կապրշչիկին։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական [url=http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/2426428]կայքը[/url], քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող ակտուալ հարցեր, ներառյալ պայմանավորվածությունների իրագործման գործընթացը, որոնք ձեռք են բերվել այս տարվա մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած ԼՂՀ հարցով գագաթնաժողում։ Շոշափվել է նաև հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին տիրող իրավիճակը։