Զինվորը հետմահու պարգևատրվել է իր մարտական պարտականությունները կատարելու համար. Դավիթ Բաբայանի պարզաբանումը. tert.am
Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որովհետև նա կատարում էր իր ծառայողական պարտականությունները:
Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2016/09/08/davit-babayan/2127385]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հարցին, թե ՊԲ-ի հայտարարության համաձայն՝ զինծառայողը զոհվել է մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հետևանքով:
«Որովհետև այդ մարդիկ կատարում էին մարտական առաջադրանք, այստեղ խնդիրն այն չէ, թե ինչպես է զոհվել զինվորը, խնդիրն այն է, որ նա կատարում էր իր ծառայողական պարտականությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/09/08/davit-babayan/2127385]կայքում[/url]։