211652_close_icon
views-count3174 դիտում article-date 19:47 07-09-2016

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուրուգվայ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հրավերով սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ: Նախատեսվում են խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Ուրուգվայ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի եւ ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր