Apple-ն այսօր կներկայացնի նոր iPhone 7-ը
Apple-ն այսօր կցուցադրի նոր iPhone 7-ն ու iPhone 7 Plus-ը, ինչպես նաև նոր գաջեթներ: Այս մասին հայտնում է riafan.ru-ն:
iPhone 7-ից բացի ընկերությունը կներկայացնի նաև iOS 10 և MacBook Pro-ի նոր մոդելները:
Սան Ֆրանցիսկոյի Bill Graham համերգասրահում ընթացող ավանդական աշնանային շնորհանդեսին հանդիսատեսը ակնկալում է տեսնել նոր iPhone 7-ն ու iPhone 7 Plus-ը, որոնց հիշողության ծավալն ավելի մեծ կլինի, իսկ տեսախցիկն ավելի զարգացած՝ 2 լինզաներով: