Հոլիվուդյան աստղեր, ովքեր ունեն ռուսական արմատներ ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեոնարդո Դի Կապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին։ Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։
Ապագա դերասանը իր անունը ստացել է մոր շնորհիվ։ Դի Կապրիոյի մայրը՝ Իրմելինը Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը դնել Լեոնարդո։
Երբ Լեոն դարձավ մեկ տարեկան, նրա ծնողները բաժանվեցին և նա մնաց մոր հետ։ Լեոն ստիպված էր ապրել Լոս Անջելեսի մի քանի թաղամասերում, քանի որ նրա մայրը մի քանի վայրերում էր աշխատում։