211652_close_icon
views-count12704 դիտում article-date 11:53 06-09-2016

Սեպտեմբերի 7-ից 12-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների, ասված է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր