Հայաստանում աշխատավարձերի նվազումն արդեն ունի հստակ միտում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում աշխատավարձերի նվազումն արդեն ունի հստակ միտում: Ըստ պաշտոնական ցուցանիշների, այս տարվա հուլիսին միջին անվանական աշխատավարձը անցած տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 0,5 տոկոսով:
Ընդ որում պետական հատվածում միջին աշխատավարձի նվազումը 3,5 տոկոս է: Աշխատավարձի նվազումը Հայաստանում արձանագրվում է 2015 թվականի ապրիլից սկսած: Աշխատավարձը նվազում է թե՛ պետական, և թե՛ ոչ պետական հատվածներում: Դրան զուգահեռ աճում է նաև գործազրկությունը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]