Մոսկվայից Փարիզ մեկնող գնացքում սաբվուֆերի մեջ 46 կենդանի օձ է հայտնաբերվել
Մոսկվա-Փարիզ ուղղությամբ մեկնող գնացքում՝ Բելառուսի և Լեհաստանի սահմանին կատարվող ստուգումների ժամանակ Բրեստի մաքսատան աշխատակիցը հայտնաբերել է գնացքի ուղեկցորդուհու սաբվուֆերում 46 կենդանի օձ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ակուստիկ համակարգում թաքցրած օձերը եղել են տարբեր չափսերի և տեսակի:
Բրեստի մաքսատան աշխատակիցները առգրավել են օձերին և փոխանցել Մինսկի կենդանաբանական այգի՝ մինչ դատարանի որոշումը տվյալ գործով: