211652_close_icon
views-count4479 դիտում article-date 13:23 05-09-2016

Նախագահը ներկա է գտնվել Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը. լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և երաժշտական դպրոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց դպրոցում, ծանոթացել ուսումնառության պայմաններին, զրուցել դպրոցի ուսուցիչների ու սաների հետ, որից հետո հիմնանորոգված դահլիճում ունկնդրել է տարբեր միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ դպրոցի տաղանդավոր աշակերտների կատարումները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտից հետո կրթօջախի բացման կապակցությամբ ելույթներ են ունեցել դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի ատենապետ Խորեն Բանդազյանը, ովքեր գոհունակությամբ են նշել, որ հիմնանորոգման շնորհիվ նոր աստիճանի է բարձրացվել դպրոցի կարգավիճակը, և այժմ հնարավորություն կա կազմակերպելու նաև հանրապետության հեռավոր շրջաններից, Արցախից, արտերկրից շնորհալի, տաղանդավոր երեխաների ուսումը դպրոցում՝ կատարելագործելով ուսումնական գործընթացն ու հասնելով նոր նվաճումների: Հիմնանորոգված կրթօջախում այսօր սովորում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր բարձրակարգ երաժշտական կրթությանը զուգահեռ ստանում են հանրակրթական կրթություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր