Մահացել է Հոլոքոստը վերապրած ամենատարեց կինը
Լոնդոնում 110 տարեկան հասակում մահացել է դաշնակահարուհի Ալիսա Հերց Զոմերը, ում համարում էին Հոլոքոստը վերապրած ամենատարեց մարդը։ Այս մասին կիրակի հայտնել են նրա հարազատները, փոխանցում է Associated Press֊ը։
1943 թ․ հունիսին նրա ընտանիքը աքսորվել է Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբար։ Ընդհանուր այդ ճամբարում մոտ 140 հազար հրեաներ են ապրել, որոնցից 33,4 հազարը մահացել են։
Ըստ դաշնակահարուհու խոսքերի, երաժշտությամբ տարվելն իրեն օգնել է ժպիտով հաղթահարել համակենտրոնացման ճամբարի սարսափները։