211652_close_icon
views-count12105 դիտում article-date 22:00 04-09-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Սեպտեմբերի 5-7-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր