Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Սեպտեմբերի 4-ին ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկից վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բնակչին իցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 4-ին ժամը 03.24-ին քաղաքացի Վասիլյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վ. Ժ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: