211652_close_icon
views-count2644 դիտում article-date 19:13 03-03-2015

Ռամզան Կադիրովը չեչեն ահաբեկչին համոզել է հանձնվել

ՌԴ-ի կազմի մեջ մտնող Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին հաջողվել է հեռախոսազրույցների միջոցով ահաբեկիչներից մեկին՝ Զելիմհան Մագոմադովին, համոզել հանձնվել իրավապահներին: Զինված տղամարդը Գրոզնիում փորձել է պայթուցիկ գործի դնել, բայց, բարեբախտաբար, փոշմանել է: «Վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել: Պայթյունը զոհերի կհանգեցներ: Մեզ հաջողվեց օպերատիվորեն իմանալ նրա հեռախոսահամարը: Ես կապնվեցի նրա հետ, շատ բարդ բանակցություններ վարեցի, մինչեւ որ համոզվեց ետ կանգնել իր քայլից եւ հանձնվել»,-պատմել է Կադիրովը:

Նմանատիպ նյութեր