211652_close_icon
views-count954 դիտում article-date 10:21 04-09-2016

Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ 1000 քմ, Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի 38-րդ կմ-ի մոտակայքում` 15 հա, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ մոտ 30 հա, Ջրափի գյուղի մոտակա հանդամասում՝ 95 հա, Կոտայքի մարզի Ակունք գյուղի գերեզմանոցի մոտակայքում՝ 7000 քմ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 110 տան՝ 6000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղ տանող ճանապարհի մոտ՝ 4000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր