4410 դիտում
21:15 03-09-2016
Իրական աստղեր, թե՞ մոմե արձաններ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մարի Տյուսոն ծնվել է 1761 թվականին Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս XV-ի սիրուհու՝ Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։
Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։
1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն և Բենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։
1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն և նրա հավաքածուն չեն կարողանում վերադառնալ Ֆրանսիա և նա ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։
1835 թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզը Սարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։
Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է անվանի բազմաթիվ մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։
1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
6949 դիտում
21:21 17-10-2016
Հայտնի աստղեր, ովքեր թաքցնում են իրենց իրական անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2006 դիտում
21:30 20-08-2014
Բեյոնսեի մոմե արձանը՝ Մադամ Տյուսոյի թանգարանում. ֆոտոշարք
958 դիտում
16:28 14-04-2015
Լոնդոնի մադամ Թյուսոյի թանգարանը համալրվել է «Աստղային պատերազմների» կերպարների մոմե ֆիգուրներով
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել