211652_close_icon

Լրագրողները առաջնորդի որակներով մարդկանց տիպին են պատկանում. հոգեբան

views-count1410 դիտում article-date 17:56 03-09-2016
Լրագրողները մարդկանց նախաձեռնող տիպին են պատկանում, նրանց հատուկ են առաջնորդի որակներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, հոգեբանության մեջ առանձնացվում են հետևյալ տեսակի մարդիկ. «Իրատեսի տեսակ. Այդ մարդկանց հատուկ են կոնկրետ աշխատանքները, օրինակ ինժեների աշխատանքը: Հաջորդը արտիստիկ տեսակն է, որը փորձում է առաջնորդվել իր զգացմունքներով և միշտ ստեղծագործելու հնարավորություն է որոնում: Այս տեսակի մարդկանց բնորոշ է զբաղվել ստեղծագործական աշխատանքներով»: Նախաձեռնող տեսակի մարդկանց, ըստ հոգեբանի, հոգեհարազատ են առաջնորդի որակները: «Հիմնականում դրանք լրագրողներն են, ադմինիստրատիվ աշխատակիցները: Մարդկանց սոցիալական տեսակին են պատկանում ուսուցիչները, բժիշկները, հոգեբանները, որոնք նախընտրում են ավելի շատ շփվել մարդկանց հետ»,- ընդգծել է Լիլիթ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր