«Գազպրոմն» Ադրբեջանին տարեկան մինչև 5 մլրդ խմ գազ կարող է մատակարարել
«Գազպրոմը» Ադրբեջանին տարեկան մինչև 5 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ է վարում: Առաջիկայում սպասվում է համապատասխան պայմանագրերի ստորագրում։ Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, այդ մասին Մախաչկալայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա» («Газпром трансгаз Махачкала») ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Աստանինը։
Նա ասել է, որ ընթացիկ տարում ընկերությունն անցկացրել է վերանորոգման աշխատանքներ Մոզդոկ- Կազիմագոմեդ գազատարի որոշ հատվածներում, ինչի հաշվին ապահովվել է Ադրբեջան գազ մատակարարելու հուսալիությունը։