Թուրքական տանկերն ու ինքնագնաց հաուբիցները մտել են Սիրիայի տարածք
Թուրքական բանակի տանկերն ու ինքնագնաց հաուբիցները հատել են թուրք-սիրիական սահմանը, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ տակերը հատել են երկու երկրների սահմանը Քոբանիի տարածքից, որը գտնվում է սիրիական Այն-էլ-Արաբ բնակավայրից ոչ հեռու։
Հիշեցնենք, որ Թուրքիան օգոստոսի 24-ից ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքում։ Նպատակը «Իսլամական պետություն»
Ահաբեկչական խմբավորումից ազատագրելն է, այդպես են հայտարարել թուրքական իշխանութունները, սակայն սիրիական ԶԼՄ-ները հաղորդում են, թուրքական զինուժը հարձակումներ է իրականացնում տեղի քրդերի վրա։