Իսլամ Քարիմովին հրաժեշտ են տվել հազարավոր քաղաքացիներ. տեսանյութ
Տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորման արարողությունը, որին ներկա են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Տաշքենդի «նախագահական» մայրուղու երկայնքով այսօր վաղ առավոտյան հազարավոր տաշքենդցիներ են կանգնել՝ հրաժեշտ տալու իրենց նախագահին։ Մայրուղին մայրաքաղաքի կենտրոնից ձգվում է մինչև օդանավակայանը, որտեղից Ի. Քարիմովի աճյունը օդանավով տեղափոխել են հայրենի Սամարղանդ, որտեղ էլ հայրական գերեզմանատանը հողին կհանձնեն։
Երկրի բոլոր մզկիթներում, ինչպես նաև ուղղափառ եկեղեցիներում և այլ տաճարներում հիշատակի աղոթքներ են հնչեցվում, հաղորդում է Interfax-ը։
78-ամյա Քարիմովը, ով ինսուլտ էր ստացել, 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 2-ին, մահացել է հիվանդանոցում։