Մինսկում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հրաժեշտ են տվել բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ զոհված 34-ամյա Ալեքսանդր Տարայկովկսուն:
Մինսկցիները այցելել են զոհվածի ընտանիքի տուն, իրենց ցավակցությունը հայտնել ընտանիքի անդամներին: Իսկ «Պուշկինսկի» մետրոյի առջև հրապարակում մարդիկ ծաղիկներ են դրել՝ այդպիսով իրենց հիշատակի տուրքը մատուցելով Ալեքսանդր Տարայկովկսուն:
Պաշտոնական Մինսկը հայտնել էր, որ Տարայկովսկու ձեռքում պայթուցիկ սարք է եղել, որի պայթյունից էլ նա զոհվել է: Սակայն երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ արձանագրված էր դեպքի պահը և այնտեղ որևէ պայթյուն չէր երևում:
Տարայկովսկին կանգնած էր հատուկջոկատայինների առջև, վերջիններիս շարքից կրակոց է հնչում և Ալեքսանդրը վայր է ընկնում:
Ալեքսանդրին հուղարկավորել են հսկայական ավտոշարասյան ուղեկցությամբ: