Հնդկաստանում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս երկրի նախկին նախագահին
Հազարավոր մարդիկ են եկել վերջին հրաժեշտը տալու Հնդկաստանի նախկին նախագահ Աբդուլ Քալամին իր հայրնեի Ռամեշվարամ քաղաքում, տեղեկացնում է Hindustan Times-ը:
Քալամը մահացել է 84 տարեկանում՝ սրտի կաթվածից՝ Հնդկական ինստիտուտում դասախոսություն կարդալու ժամանակ:
Թամիլնադու նահանգում գործող գազալցակայանները, որպես հարգանքի նշան, ժամը 10-11.00-ն դադարեցրել են բենզինի վաճառքը: Փակ են նաև բանկերը, դպրոցները և ապահովագրական ընկերությունները, կինոթատրոնները, իսկ ձկնորսները դուրս չեն եկել բաց ծով, փակ է եղել նաև շուրջ 30 հազար խանութ:
Աբդուլ Քալամին Հնդկաստանում անվանում են «հնդկական «Ագնի» և «Փրիթխվի» հրթիռների շահագործման հայր»:


