2932 դիտում
09:48 03-09-2016
Տեղական ցորենի գինը կտրուկ ընկել է. գյուղացիները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարբեր մրգերի ու հատապտուղների ֆոնին պայծառ լուսանկարներ է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջև են կանգնել։ Հայաստանում ցորենի բերքահավաքն արդեն մոտենում է իր ավարտին, և գյուղացիները փորձում են իրացնել իրենց բերքը, սակայն չեն կարողանում այդ անել, քանի որ ալրաղացները շատ էժան գին են առաջարկում։ Եթե անցած տարի ալրաղացները ցորենը մթերել են միջինը 130 դրամով, ապա այս տարի նրանք 1 կիլոգրամի համար առաջարկում են 90-ից 100 դրամ։ Այս երևույթը բացատրվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան ցորեն է ներկրվում Հայաստան։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ Հայաստան է ներկրվել 89 հազար տոննա ցորեն։ Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարում Հայաստան է ներկրվել 147 հազար տոննա ցորեն։ Ի դեպ, ցորենի 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
790 դիտում
07:50 26-09-2024
Փաստաբանները նոր խնդրի առաջ են կանգնել. դատարան մտած գործերը հայտնի չէ, թե ում են մակագրվել. «Ժողովուրդ»
5424 դիտում
11:01 12-03-2022
Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2092 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2206 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am