2547 դիտում
09:28 03-09-2016
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը առողջական խնդրի պատճառով շտապ մեկնել է Հայաստանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։ Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է և պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
16:05 13-02-2015
Նախագահին hավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը
Այս բաժնից
1270 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»