Հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիների համար
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների մի շարք առաջին դասարանցիներ ավանդույթի համաձայն օրը շարունակել են հետաքրքիր անակնկալով: Երեխաներն իրենց ծնողների հետ հնարավորություն են ունեցել «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսներով շրջել և ծանոթանալ մայրաքաղաքի տեսարժան ու պատմամշակութային վայրերին:
Շեղվելով սահմանված երթուղուց՝ վերջնականգառն այս անգամ Մանկական երկաթուղու զբոսայգում էր, ուր առաջինցիները մասնակից դարձան տոնական ուրախ միջոցառման: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների և մարզական կրթօջախների սաներ, տաղանդաշատ փոքրիկ կատարողներ:
Դպրոցականների տոնը լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]