211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:10 01-09-2017

Սեպտեմբերմեկյան հետաքրքիր անակնկալ՝ առաջին դասարանցիներին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք առաջին դասարանցիներին սեպտեմբերի 1-ի առիթով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվել է ևս մեկ հետաքրքիր անակնկալ: Երեխաներն իրենց ծնողների հետ, «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով, շրջել են մայրաքաղաքի փողոցներով և ծանոթացել Երևանի տեսարժան ու պատմամշակութային վայրերին: Երթուղին ավարտվել է Մանկական երկաթուղու զբոսայգում, որտեղ երեխաները ներկա են գտնվել գեղեցիկ և հետաքրքիր միջոցառման: Նրանց համար ելույթ են ունեցել վարչական շրջանի երաժշտական և արվեստի դպրոցների, մարզական կրթօջախների սաները: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր